Հրատապ թեմա Հայաստանում
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31–ի համարներում Ինչպես ակնհայտ էր նախորդիվ բերված աղյուսակներից, եվրատարածաշրջանի եւ Հայաստանի թե՛ հիվանդությունների, թե՛ վնասվածքների պատճառով առողջ կյանքի կորցրած տարիների միջին ցուցանիշների զբաղեցրած տեղերի միջեւ որոշակի տարբերություններ կան։
Դա բնական է, քանի որ ԱՀԿ ողջ եվրատարածքի երկրները զգալիորեն տարբերվում են բնակլիմայական, քաղաքական, սոցիալ–տնտեսական, ազգային, կենցաղային եւ այլ առանձնահատկություններով։
Կարեւոր տարբերություններից կարելի է նշել շաքարախտը, որը մեր երկրի ցուցանիշներում զբաղեցնում է հինգերորդ տեղը, ինչպես նաեւ պերինատալ վիճակները, լսողության հետ կապված խնդիրները եւ բնածին արատները։
Նշենք, որ ներկայացվող թվերը հաշվարկվել են ԱՀԿ Եվրոյի կողմից, այն էլ՝ 2002 թվականի համար։ Այս չափորոշիչը հաշվարկելու մեթոդաբանությունը մինչեւ այժմ մեր երկրում չի կիրառվել։ Կարծում ենք, որ հետագայում այն իր արտացոլումը կգտնի ամենամյա վիճակագրական հաշվետվություններում, որը ոչ միայն հնարավորություն կտա ճիշտ պատկերացում ստանալ առողջ կյանքի կորցրած տարիների վերաբերյալ, այլեւ այդ կորուստները կրճատելու ուղղությամբ մշակել առավել արդյունավետ, նպատակային եւ իրատեսական պայքարի միջոցներ։ Ոչ տարափոխիկ մահաբեր հիվանդությունների համաճարակը եվրատարածաշրջանում, ինչպես նաեւ աշխարհի զարգացած շատ երկրներում հիմք հանդիսացավ լայնածավալ հետազոտությունների օգնությամբ պարզելու ռիսկի այն գլխավոր գործոնները, որոնք «մեղսակից են» այդ հիվանդությունների առաջացման եւ տարածման մեջ։
Բացահայտվեց, որ եվրատարածաշրջանում այդ գործոններն են հանդիսանում. 1. Զարկերակային արյան բարձր ճնշում 12.8% 2. Ծխախոտ 12.3 3. Ալկոհոլ 10.1 4. Արյան բարձր խոլեսթերոլ 8.7 5. Հավելյալ քաշ 7.8 6. Բանջարեղենի, մրգերի սակավ օգտագործում 4.4 7. Ֆիզիկական թերակտիվություն 3.5 Այս գործոնները բացահայտվել են աշխարհով մեկ իրականացված հավաստված մեթոդաբանական բժշկագիտական խոր ուսումնասիրությունների իրականացման շնորհիվ։ Վերը թվարկված հիվանդությունների առաջացման մեղքի գլխավոր բեռը կրող ռիսկի այս գործոնների նկատմամբ էլ մշակվեցին պայքարի այնպիսի արդյունավետ եղանակներ, որոնք օգնեցին զգալիորեն կրճատել հիվանդածին մահացությունը ինչպես ԱՀԿ եվրատարածաշրջանի զարգացած երկրներում, այնպես էլ ԱՄՆ—ում, Կանադայում, Ավստրալիայում, Ճապոնիայում եւ մի շարք այլ երկրներում։ Անհրաժեշտ է նշել, որ այդ գործոնները մարդու օրգանիզմի վրա կարող են ներգործել նաեւ զուգորդված ձեւով։
Օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման մեջ զարկերակային արյան բարձր ճնշման դերակատարումը կազմում է 58, ծխախոտինը՝ 22, ալկոհոլինը՝ 0.2, բարձր խոլեսթերոլինը՝ 63, հավելյալ քաշինը՝ 33, մրգերի եւ բանջարեղենի սակավ ընդունումը՝ 28, ֆիզիկական թերակտիվությանը՝ 22%։ Այս գործոնները շատ հաճախ միաժամանակ են մասնակցում հիվանդության ձեւավորման գործընթացին։ Անհատը միաժամանակ կարող է ունենալ զարկերակային բարձր ճնշում, բարձր խոլեսթերոլ արյան մեջ, հավելյալ քաշ, կարող է լինել մոլի ծխող, ամբողջ օրը վարել նստակյաց կյանք, ունենալ շաքարախտ եւ, իհարկե, սրտամկանի ինֆարկտը կարող է զարգանալ շատ ավելի արագ, քանի որ տեղի է ունենում բացասական գործոնների ազդեցությունների գումարում, ոչ հազվադեպ՝ նաեւ բազմապատկում։ Հաշվարկված է նաեւ մնացած վեց գերակա հիվանդությունների ձեւավորման ռիսկի գործոնների մասնակցության աստիճանը։
Զարկերակային բարձր ճնշումն, օրինակ, 72%–ով պայմանավորվում է ուղեղի անոթային հիվանդություններով, ծխախոտը դեր ունի 22%ով։ Ծխախոտը միաժամանակ 69%–ով մեղսակից է թոքերի քրոնիկ բորբոքային հիվանդությունների առաջացման եւ 85%–ով՝ թոքերի քաղցկեղի առաջացման գործում եւ այլն։ Բացահայտված ռիսկի գործոնների նկատմամբ արդյունավետ պայքարը հանգեցրել է նշված գերակա հիվանդություններից մահացության կտրուկ կրճատմանը եւ կյանքի առողջ տարիների տեսակարար կշռի նկատելի մեծացմանը։ Այս առումով հետաքրքիր է ներկայացնել Եվրո Ա, Եվրո Բ եւ Եվրո Ց ենթատարածաշրջանների երկրներում սրտամկանի ինֆարկտից առաջացած մահացության համեմատական թվերը եւ զարգացման միտումները 1990—2002թթ. Եվրո Ա 95.86 64—179 —27.9 Եվրո Բ 249.12 107— 424 +9.4 Եվրո Ց 418.15 222—592 +29.6 Ա—խմբի երկրներում ակնհայտ է մահացության զգալի իջեցումը, իսկ Բ խմբում, այդ թվում՝ Հայաստանում, նկատելի է առանց այն էլ բարձր մահացության հետագա աճ։ Առավել կտրուկ բարձրացում է արձանագրվել Ց ենթատարածաշրջանում։
«Ռիսկի գլխավոր գործոնների» տարածվածությունը եվրատարածաշրջանի երկրների համար թեեւ նույնը չէ, սակայն հիմնականում նույնաբնույթ են ոչ տարափոխիկ հիվանդությունների համաճարակները՝ առանձնանալով իրենց զբաղեցրած տեղերով, երբեմն էլ մեկ գործոնի փոխարեն մյուսի առկայությամբ։ Օրինակ՝ Եվրամիության շատ երկրներում ալկոհոլը որպես ռիսկի գլխավոր գործոն զբաղեցնում է 3—րդ տեղը՝ 10.1 տոկոսով (2002թ.)՝ պայմանավորելով կյանքի առողջ տարիների կորուստ։ Հայաստանում 3—րդ տեղն զբաղեցնում է արյան բարձր ճնշումը, իսկ ալկոհոլը 5—րդ տեղում է։ Կամ եվրատարածաշրջանի ռիսկի գործոնների մեջ 1—ին տեղը զբաղեցնում է արյան բարձր ճնշումը (12.8%), իսկ Հայաստանում՝ ծխախոտը (12.3%)։ Նշված խնդիրների համատեքստում կարեւորագույն նշանակություն է ստանում մեր երկրում թվարկված հիմնական ռիսկի գործոնների նկատմամբ ծավալուն պայքարի կազմակերպումը։ Հակառակ պարագայում յոթ գերակայող հիվանդություններից առաջացած մահացության եւ անաշխատունակության իջեցման, կյանքի առողջ տարիների երկարացման եւ կորցրած առողջ տարիների կրճատման ուղղությամբ մեր ջանքերը շոշափելի արդյունքի չեն հանգեցնի։ Հայաստանում մահաբեր հիվանդությունների առաջացմանը նպաստող «ռիսկի գլխավոր գործոններն» են հանդիսանում (պետք չէ շփոթել «կյանքի առողջ տարիների կորուստ» ցուցանիշի հետ).
1. Զարկերակային բարձր ճնշումը 22.9
2. Ծխախոտը 19.6
3. Հավելյալ քաշը 18.5
4. Բարձր խոլեսթերոլը արյան մեջ 17.5
5. Ֆիզիկական թերակտիվությունը 9.2
6. Մրգերի, բանջարեղենի սակավ ընդունումը 9.0
7. Ալկոհոլը 4.8
Այս տվյալներն ստացվել են ԱՀԿ եվրագրասենյակի տրամադրության տակ եղած 2002թ. հաշվետվություններից եւ կարող են որոշակիորեն տարբերվել 2008թ. ուսումնասիրություններից, որոնք մեր երկրում իրականացվել են հանրապետության առողջապահության համակարգի գործունեության գնահատման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կնքված «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում։ Համաձայն այդ տվյալների՝ ուսումնասիրվել են ռիսկի մի շարք գործոնների տարածվածությունը, որոնք մեր երկրում գերիշխող դեր են կատարում ոչ տարափոխիկ, առաջատար հիվանդությունների համաճարակի առաջացման եւ բռնկման գործընթացներում։ Դրանք, ինչպես ռիսկի գործոնների, այնպես էլ՝ մահաբեր հիվանդությունների տարածվածության առումով, ըստ էության, համընկնում են 2002թ. ԱՀԿ/Եվրագրասենյակի կողմից կատարված հետազոտությունների տվյալների հետ։
Շարունակելի...
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն